Ինչպես պարզ է դառնում ՓՄՁ-ների մասին հրապարակված տվյալներից, այս տարվա ընթացքում փակված տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմում է 7000: Փոխարենը, այս տարի գրանցվել են 15 000-ից ավելի տնտեսվարող սուբյկետներ:
Փաստացի, ստացվում է , որ ՀՀ-ում ընկերությունները 2 անգամ ավելի բացվել են, քան փակվել;

 


Փակվող ընկերությունների նման թիվը կարելի է բացատրել նրանով, որ կան ընկերություններ, որոնք չեն կարողանում ճկուն և արդյունավետ լինել իրենց գործունեության մեջ: Բացի դրանից, այդ ամենը նորմալ գործընթաց է, որ առկա է բազմաթիվ պետություններում: Փակման պատճառ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում գործունեություն ծավալելու ցանկությունը:
Փաստը մնում է փաստ, որ այս տարի ՀՀ-ում ՓՄՁ-ների թիվն ավելացել է 8000-ով:

 

 

 

Տնտեսական անկյուն