Այսօր բասկետբոլի Հհ ֆեդերացիայում կայացել է նախագահության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է տղամարդկանց բասկետբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը:

 

Ինչպես տեղեկանում են բասկետբոլի ՀՀ ֆեդրացիայի մամուլի ծառայությունից , ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, մարզաձևի ՀՀ ֆեդերցիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարելէ , որ գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են մի շարք հայ մասնագետներ: Քվեարկությունից հետո գլխավոր մարզիչ է ընտրվել փորձառու մասնագետ Տիգրան Գյոչկյանը, ով վերջին տարիներին աշխատում է Լիբանանում:
50-ամյա մարզիչը ներկայումս գլխավորում է Լիբանանի եւ Ասիայի ուժեղագույն ակումբներից մեկը' <Սաժեսը>:
Նախագահության նիստի ավարտից հետո Հրաչյա Ռոստոմյանը կարծիք հայտնեց Տիգրան Գյոկչյանի նշանակման վերաբերյալ Ֆեդերացիայի նախագահությունը վերջին 2 ամիսներին ակտիվորեն քննարկում էր, թե ում գլխավորությամբ Հայաստանը 2016 թվականին կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց վստահել Տիգրան Գյոկչյանին, քանի որ հայ մարզիչների շարքում ներկայումս նա լավագույնն է եւ աշխատում է բավական ուժեղ ակումբում: Գյոկչյանը ՖԻԲԱ-ի մարզչական արտոնագիր ունեցող մարզիչ է, որը լավ է ծանոթ հայկական բասկետբոլին եւ մեծ ցանկություն ունի առաջնորդել ազգային հավաքականը: Նա իսկական պրոֆեսիոնալ է, ով շատ հստակ ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը հավաքականում եւ ինչպես կարող ենք ունենալ ցանկալի արդյունք Եվրոպայի առաջնությունում:

 

Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀհավաքականի նախկին մարզիչ Կառլ Բարդակյանին, ով նախորդ տարիներին ակտիվորեն աշխատել է հայազգի խաղացողներ ի հայտ բերելու ուղղությամբ>:
Հիշեցնենք ,որ 2016 թվականի հուլիսին տղմարդկանց բասեկետբոլի ՀՀ հավաքականը Մոլդովայում մասնակցելու է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա հունվարի 22-ին:

 


Արամ Ուգուջյան