Այս տարվա դժվարին տնտեսական մեկնարկի հետևանքով գունավոր մետաղների գների անկում էր նկատվում, ռուսական շուկան անկայուն վիճակում էր:
Վերը նշված պայմանների հետևանքով սպասվում էր արդյունաբերության ծավալների անկում, սակայն ինչպես տեսանք անգամ նման պայմաններում այս տարվա 11 ամսվա ցուցանիշերով ունենք 4,6% արդյունաբերական արտադրանքի աճ: Ընդ որում հանքարդյունաբերությունում 50,2% աճ է եղել արտադրության հատվածների մասով, մշակող արտադրությունում գրանցվել է 4,2% անկում, էլեկտրաէներգիայի արտադրության մասով արձանագրվել է 3,7% աճ:

 


Հարկ է նշել, որ մշակող արտադրության անկումը պայմանավորված էր խմիչքների և նաև սննդամթերքի արտադրության անկմամբ: Իսկ աճ է գրանցել ոսկեգործության ոլորտը, հագուստի արտադրությունը, կոշիկի արտադրությունը, դեղագործական, քիմիական արտադրությունը:

 

Նարեկ Սարգսյան