ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության ճյուղերում, համապատասխանաբար' 17.7% եւ 2.3%-ով:
Նախարարության կատարած ուսումնասիրության համաձայն, մշակող արդյունաբերությունում թողարկման աճ է գրանցվել սարքաշինության ենթաճյուղում, ուր աճի տեմպը կազմել է 36.1%, քիմիայի եւ դեղագործական արդյունաբերությունում' 14.0%, թեթեւ արդյունաբերությունում' 11.1%, սննդի արդյունաբերությունում' 4.1%, մետալուրգիայում' 2.7%:

 


Արտահանման աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի ճյուղում. աճի տեմպը կազմել է 43.0%, մշակող արդյունաբերության ենթաճյուղերից քիմիա եւ դեղագործական ենթաճյուղում' 9.5%, սննդի արտադրությունում' 7.6%, իսկ փայտամշակում ենթաճյուղում' 8.9%:
Ընդ որում, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքների շահագործում ճյուղում արտահանման ծավալների աճը գրանցվել է ճյուղի հիմնական արտադրատեսակների՝ պղնձի եւ մոլիբդենի՝ 2015թ. 2014թ. համեմատությամբ համաշխարհային գների էական նվազման պայմաններում:

 

Անահիտ Գրիգորյան