2015 թվականը մոտենում է ավարտին: ՀՀ տնտեսության համար 2015թ-ը բարդ շրջան էր, ինչը հիմնականում պայմանավորված էր արտաքին ազդակներով՝ առաջին հերթին Արևմուտքի կողմից Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների խստացմամբ պայմանավորված իրավճակի վատթարացմամբ:
Հարկ է նշել, որ 2015թ-ը հատկապես բարենպաստ է եղել գյուղատնտեսության զարգացման համար, ինրի արդյունքում էլ ստացվել է մեծ քանակությամբ բերք՝ ցորենի ծավալները կազմել են 369,4 հազար տոննա՝ նախորդ տարվա՝ 338,1 հազար տոննայի դիմաց, բանջարեղենը՝ 10,337 հազար տոննա՝ 2014-ի 954, 6 հազար տոննայի դիմաց: Կարտոֆիլի ծավալը կազմել է 776,6 հազար տոննա՝ նախորդ տարվա 733,1 հազար տոննայի փոխարեն:

 


Այս տարվա ընթացքում ավելացել են ցանքատարածությունները, վարելահողերը, բոստանային մշակաբույսերի արտադրությունը նույնպես աճ է գրանցել: Ընդհանուր գյուղատնտեսության ոլորտը, ոչ պաշտոնական տվյալներով, անցած 11 ամիսների ընթացքում արձանագրել է 11,6 տոկոս աճ:

 

 

Մանե Զաքարյան