Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե յուրաքանչյուր սառնարանում: Մենք սովոր ենք ուտել այն ամեն օր: Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին:
Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։

 


Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:
Գազարը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը:

 


Գազարն օգնում է մնալ առողջ:
Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:
Գազարը բնական հակասեպտիկ է:
Գազարը կանխարգելում է վարակների տարածումը և սրտանոթային հիվանդությունները:
Գազարն օգնում է մաքրել օրգանիզմը:
Գազարն ատամներն ու լնդերն առողջ է պահում:

 

Վրեժ Հովսեփյան