Միջազգային հանրությունն էլ դեռ աչքերը փակում է Ալիևի ահաբեկչական գործողությունների վրա: Շատ խաղացողների իհարկե ձեռնտու է մեր տարածաշրջանի ոչ կայուն իրավիճակը, բայց նրանք հաշվի չեն առնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների էլ ավելի սրումը հղի է պայթունավտանգ իավիճակով հենց իրենց համար:

 


Ադրբեջանում շատ ժողովուրդներ են ապրում, որոնք չեն ցանկանում Հայերի դեմ պատերզամել և կարող է մեծ ներհոսք սկսել հենց ադրբեջանից դեպի Եվրոպա, իսկ Եվրոպան դեռ սիրիացի փախստականներին չի կարողանում տեղավորել:
Եվրոպան պետք է արագ սաստի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները: Ինչո՞վ է ԻԼԻՊ-ից տարբերվում Ադրբեջանը: Ադրբեջանը, ինչպես նաև ԻԼԻՊ-ը կրակում է խաղաղ բնակիչների վրա, իսկ միջազգային հանրության հանդուրժողական վերաբերմունքը մեր ոխերիմ «բարեկամների» հանդեպ վերջիններիս թույլ է տալիս անպատժելիության զգացում ունենալ և այդ ամենը նրանց թույլ է տալիս այսօր տանկերով կրակել:

 


Հետո թող Հայերին չմեղադրեն, թե ինչու հայերը ոչնչացրեցին ազերական գյուղերը և ազատագրեցին նաև մնացած տարածքները:

 

Էդգար Խաչատրյան