Ժամանակից շուտ տրիումֆը, այն էլ՝ վիրտուալ, վերջում այն հղացողին ստիպում է համոզել մարդկանց, որ «բարոյական հաղթանակը» կամ մասնակցությունն ավելի կարևոր են: 1945թ-ին Չերչիլն ընտրություններում հույսը դրել էր Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի վրա ու կազմակերպում էր տրիումֆնրեր՝ իրական քարոզչությունը մղելով երկրորդ պլան: Արդյունքում, եղավ «էլեկտորալ սյուրպրիզը», և վարչապետ դարձավ ոչ այնքան հայտնի Կլեմենտ Էտլին: Չերչիլին մնում էր «բացատրել, թե ինչու իր հաղթանակը տեղի չունեցավ»՝ իր հայտնի ֆրազի սկզբունքով:


Մերոնք էլ Եվրատեսիլում հույսը դրել էին Ցեղասպանության հարյուրամյակի ու Քիմ Քարդաշյանի այցի վրա, որոնք պետք է հաղթանակ ապահովեին և կազմակերպում էին տրիումֆներ յութուբում ու ֆեյսբուքում՝ անտեսելով իրական փիառը:

 

«Եվրատեսիլյան սյուրպրիզը» գրանցեց մեզ համար վատագույն արդյունքը, և «երգի մեսիջի» կարևորության մասին խոսքերն իրենց ուշացնել չտվեցին:
Երևի սփոփվենք, որ Շվեդիան, ի տարբերություն Էտլիի, շատ հայտնի է, իսկ երգի «baby» բառը փոխարինվել էր «listen» բառով: 

 

Արման Սահակյան