Վրաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչներն իրեն հավաստիացրել են, թե ԵՄ-ն այսօր կհրապարակի երեկ ընդունված բանաձևի բովանդակությունը, որում Թբիլիսիի համար դրական որոշումներ են արձանագրված, այն է՝ ԵՄ-ն դյուրացնում է Վրաստանի քաղաքացիների համար Միության անդամ երկրներ մուտք գործելու կարգը: Ղարիբաշվիլին, շնորհավորելով նշված իրադարձության կապակցությամբ կառավարության անդամներին և Վրաստանի ժողովրդին, նշել է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի աժանի է առանց վիզայի մուտք գործելու աշխարհի ցանկացած երկիր:
Հ.Գ. Ի դեպ, ԵՄ տարածք Վրաստանի քաղաքացիների մուտքը դյուրացնելու հետ կապված մեկնաբանությունները տարբեր են: Մասնավորապես վրացական ԶԼՄ-ների մի մասը դա ներկայացնում է որպես ընդհանրապես վիզային ռեժիմի վերացում, իսկ մյուս հատվածը՝ որ այն ուղղակի որոշակի արտոնությունների սահմանում է նախատեսում:
Ամենայն հավանականությամբ այդ մասին առավել հստակ կտեղեկանանք այսօր՝ պաշտոնական հայտարարությունից հետո:
Ալիկ Էրոյանց