Վրաստանի և Իսրայելի միջև վերացվել է վիզային ռեժիմը: Այժմ Վրաստանի քաղաքացիները կարող են 90 օր շարունակ գտնվել Իսրայելի տարածքում առանց մուտքի արտոնագրի: Սա կարելի է համարել լուրջ ձեռքբերում հատկապես Վրաստանի իշխանությունների համար: Իսկ ընդհանուր առմամբ, վիզային ռեժիմի վերացումն ավելի լայն հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման և խորացման համար:
Ի դեպ վերանշյալ պայմանավորվածությունը Վրաստանի և Իսրայելի միջև ձեռք էր բերվել դեռ նախորդ տարվա նոյեմբերին, և օրենքի ուժ ստացավ միայն այժմ՝ իսրայելական կողմի որոշումից հետո:

 

 

Ալիկ Երանոսյանց