Թուրքական կողմի արարողակարգային պահվածքը բարկացրել է իրանցիներին: Թուրքմենստանում Էրդողանի և Իրանի փոխնախագահ Ջհանգիրիի հանդիպման արարողակարգային մասը խիստ արձագանքներ է ստացել Իրանում: Նախ՝ հանդիպման ժամանակ ոչ միայն բացակայել է Իրանի պետական դրոշը, այլ նաև Ջհանգիրիին հատկացված աթոռն է «էականորեն» տարբերվել Էրդողանի բազկաթոռից: Էլ չասած Էրդողանի թիկնած վիճակը՝ սուլթանական մոտիվներով:
Լևոն Հովսեփյան