Բրիտանականթերթում օրերս հրապարակված Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլույի հոդվածը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, վկայում է այն մասին, որ թուրքական կողմը հասկանում է, որ ուշ թե շուտ պետք է համակերպվի այն մտքի հետ, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի տարածքում ահռելի քանակությամբ հայեր են սպանվել, սակայն միաժամանակ թուրքական իշխանությունները չունեն բավականաչափ քաջություն՝ օգտագործելուեզրույթը, քանի որ վախենում են Թուրքիայում ազգայնամոլական ֆրակցիաների պատասխան քայլերից, հետևաբար տարբեր հակաիշխանական դրսևորումներից, բացի այդ ակնհայտ է, որ թուրքական կողմի համար անընդունելի է աշխարհին երևալ որպես ցեղասպան ժողովուրդ... Իրեն սպառել է նաևստեղծելու թուրքական կողմի էժանագին խայծը և ամենահետաքրքիրն այն է, որ այդ հարցում Թուրքիային ձայնակցող ադրբեջանական կողմը ևս ծիծաղելի դրության մեջ է հայտնվել, քանի որ թուրքական կողմը արդեն իսկ ընդունում է հայերի սպանդի և տառապանքների իրողությունը 1915 թվականին, բայց խուսափում է այն անվանել ցեղասպանություն, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներում այդ փաստը փորձում են անվանել...
Մուշեղ Խուդավերդյան