Դեկտեմբերի 10-ից Իսպանիայի Բարսելոն քաղաքում ընթանում է գեղասահքի միջազգային ֆեդերացիայի՝ ISU-ի «Մեծ մրցանակի» մրցաշրջան 2015/2016-ի խաղարկության եզրափակիչ մրցաշարը , որտեղ յուրաքաչյուր մրցաձևում մրցաշրջանի 6- ական լավագույն արդյունքն գրանցած մարզիկներ են մասնակցում:
Նման բարձր պատվի են արժանացել նաև երկու հայուհիներ: Նրանցից Ռուսաստանը ներկայացնող 16-ամյա Եվգենյա Մեդվեդևա- Բաբասյանը հանդես եկավ ISU-ի «Մեծ մրցանակի» կանանց մենասահքի եզրափակիչ րցաշարում ,իսկ Ուկրաինայի պատվիրակ՝ 14-ամյա Ռենատա Հովհաննիսյանն էլ իր զուգընկերոջ ՝ 19-ամյա Մարկ Բարդեյի հետ ISU-ի պատանեկան «Մեծ մրցանակի» մրցաշարի զուգասահքի եզրափակչի մրցումներում:
Ողջ մրցաշրջանի ընթացքում փայլուն հանդես եկած, նախ աշխարհի պատանեկան առաջանությունում աղջիկների մենսահքի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճած , ապա կանանց միջազգային մի քանի հեղինակավոր մրցաշարերում փայլած ու գլխավոր մրցանակները շահած ԵվգենյաՄեդվեդևա-Բաբասյանը այստեղ էլ իր բոլոր մրցակիցներին նկատելիորեն գերազանցեց ու իր համար անձնական ռեկորդային ցուցանիշներով իր մարզական կարիերայի առայժմ ամենանշանակալի նվաճմանը հասավ:
Ընդ որում երկու մրցաձևերի (կարճ ՝պարմիավոր տադիր ծրագիր՝ 74,58 միավոր, ազատ ՝կամավոր ծրագիր ՝147,96միավոր ) հանրագումարով՝ 222,54 միավորով Էթերի Տուտբերիձեի տաղանդավոր սանուհին՝ ԵվգենյաՄեդվեդևա-Բաբասյանը ծրագրերի անթերի կատարման շնորհիվ լավագույնը ճանաչվեց ու փառահեղ հաղթանակ տոնեց:
Ի դեպ, ա նրա գրանցած ցուցանիշը մրցաձևի համաշխարհային ռեկորդից միայն 2 միավորով է պակաս : Մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայուհին խոստոտովանեց ,որ ինքը տեղյակ չէր ,որ իր արձանագրած արդյունքն համաշխարհային ռեկորդին մոտ էր , հակառակ դեպքում կձգտեր այն ևս անպայման բարելավել ,և խոստացավ ,մոտակա ժամանակներում մարզաձևի նոր ռեկորդ սահմանել:
Երեկ կամավոր ՝ ազատ ծրագրի կատարման ժամանակ այսպիսի արդյունքներ գրացվեցին ՝
1.ԵՎԳԵՆՅԱ ՄԵԴՎԵԴԵՎԱ -ԲԱԲԱՍՅԱՆ , ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 147,96 ՄԻԱՎՈՐ,
2.Սատոկո Միյահարա, Ճապոնիա՝ 140,09միավոր,
3.Աշլեյ Վագներ ,ԱՄՆ՝ 139,77միավոր,
4. Ելենա Ռադիոնովա,Ռուսաստան ՝ 131,70 միավոր,
5.Գրացիա Գոլդ, ԱՄՆ՝128,27 միավոր,
6.Մաո Ասադա ,Ճապոնիա՝ 125,19 միավոր:
Երկու մրցաձևերի հանրագումարով ի վերջո արձանագրեցին հետևյալ ցուցանիշները՝
1.ԵՎԳԵՆՅԱ ՄԵԴՎԵԴԵՎԱ -ԲԱԲԱՍՅԱՆ , ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 222,54 ՄԻԱՎՈՐ,
2.Սատոկո Միյահարա, Ճապոնիա՝ 208,85միավոր,
3. Ելենա Ռադիոնովա,Ռուսաստան ՝ 201,13 միավոր,
4.Աշլեյ Վագներ ,ԱՄՆ՝ 199,81միավոր,
5.Գրացիա Գոլդ, ԱՄՆ՝194,79 միավոր,
6.Մաո Ասադա ,Ճապոնիա՝ 199,32 միավոր:
Նկատենք ,որ մեծահասակների ISU-ի «Մեծ մրցանակի» խաղարկության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 272 հազար դոլար է : ԵվգենյաՄեդվեդևա-Բաբասյանը կանանց մենասահքի գլխավոր մրցանակը նվաճելուց զատ նաև 25 հազար դոլար պարգևավճարի արժանացավ:
ISU-ի պատանեկան «Մեծ մրցանակի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի զուգասահքի կարճ ՝ պարտադիր ծրագրի կատարումից հետո Ուկրաինան ներկայացնող Ռենտա Հովհաննիսյան /Մարկ Բարդեյ զույգը 6 զույգերի պայքարում52,54 միավոր զբաղեցրեց 5-րդ , իսկ ազատ՝ կամավոր ծրագրի ժամանակ արձանագրեցին 97,33 միավոր ցուցանիշն ու հանգրավեցին 6-րդ հորիզոնականում:
Երկու մրցաձևերի հանրագումարով ի վերջո գրացվեցին հետևյալ արդյունքները ՝
1.Եկատերինա Բորիսովա/Դմիտրի Սոպոտ,Ռուսասաան՝ 171,86 միավոր,
2.Աննա Դուսկովա/Մարտին Բիդար, Չեխիա՝ 162,33միավոր,
3.Ամինա Ատախանովա/Իլյա Սպիրիդոնով,Ռուսասատն՝ 162,00միավոր,
4.Անաստասյա Գուբանովա/Ալեքսեյ Սինցով,Ռուսաստան՝157,09միավոր,
5.ՌԵՆԱՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ/ՄԱՐԿ ԲԱՐԴԵՅ ,ՈՒԿՐԱԻՆԱ՝ 149,87 ՄԻԱՎՈՐ,
6.Անաստասյա Պոլյանովա/Ստեփան Կորոտկով,Ռուսաստան՝ 145,27միավոր :
Ճիշտ է Հովհաննիսյան/Բարդեյ զույգին,որին առաջին անգամ էր բախտ վիճակվել մասնակցելու եզրափակիչ մրցաշարին , այս անգամ չհաջողվեց մրցանակակիր դառնալ , սակայն «Մեծ մրցանակի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի մասնակությունն արդեն իսկ մեծ պատիվ ու խոշոր նվաճում է նրանց համար:
Նկատենք ,որ ISU-ի պատանեկան «Մեծ մրցանակի» խաղարկության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 105 հազար դոլար է; Այստեղ պարային զույգերի հաղթող Բորիսովա/Սոպոտ (Ռուսաստան) զույգը ստացավ 9 հազար դոլար պարգևավճար , իսկ 5-րդ տեղը գրաված Հովհաննիսյան/Բարդեյ զույգին բաժին հասավ 3 հազար պարգևավճար:
Հավելենք ,որ թե’ մեծահասակների ,և թե’ պատաեկան «Մեծ մրցանակի» եզրափակչիների բոլոր մասնակցիները անմասն չմնացին պարգևավճարներից ու իրենց զբաղեցրած տեղերին համապատասխան դրամական պարգևներ ստացան:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: