Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե-Նուսայբին ճանապարհը, որը հայտնի է որպես Մետքասի ճանապարհ, կրկին փակ է: Բանը նրանում է, որ դեպի Նուսայբին ուղևորվող թուրքական ռազմական ավտոշարասյունը ենթարկվել է հարձակման PKK-ի զինյալների կողմից: Գործի են դրվել պայթուցիկներ, որի պատճառով ճանապարհը մի քանի տեղով դարձել է անանացնելի, քանի որ առաջացել են երեք մետր լայնությամբ և երկու մետր խորությամբ փոսեր: Թուրքական ռազմական շարասյունը կրել է լուրջ տեխնիկական կորուստներ, չնայած Թուրքիայի գլխավոր շտաբը զոհերի մասին լռում է, սակայն արդեն հայտնի է , որ զոհվել է գումարտակի հրամանատար Ահմեդ Քերսլին:
Պետք է նշեմ նաև, որ այս ճանապարհով են անցնում Թուրքիա մտնող նավթով բեռնված բեռնատարները:Ահա այդպիսի մի բեռնատարի վարորդ Արբիլը մնացել է ,ասյպես ասած, թակարդի մեջ, երկու կողմից ճանապարհը դարձել է անանցանելի:
Կիլիկիա Հայաստան