Ըստ գերմանական հետախուզության՝ BND-ի տվյալների՝ «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը վերջին շրջանում Իրաքի տարածքում կորցրել է վերահսկողությունն առնվազն 3 խոշորագույն նավթահանքերի նկատմամբ՝ պահպանելով միայն մեկը. արդյունքում՝ այժմ իսլամականներին մնացել է իրենց նավթային նախկին կարողությունների ընդամենը 5%-ը:
Ներկայում ԻՊ-ը տիրապետում է միայն Իրաքի հյուսիսում գտնվող Քայարայի նավթահանքին, որտեղից արդյունահանվում է օրական 2000 բարել նավթ:

 

 


BND-ի մասնագետների համոզմամբ՝ ծայրահեղական կառույցի կողմից կորցրածը վերականգնելու հնարավորությունները գրեթե զրոյական են:
Ստացվում է՝ ԻՊ-ը վերջին շրջանում տարածքայինից բացի, կրել է նաև տնտեսական լուրջ կորուստներ՝ էականորեն կրճատելով եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող նավթի վաճառքից ստացվող ֆինանսական հոսքերը:

 

 

Արմեն Պետրոսյան