Թուրքիայի խորհարդարանում քրդամետ կուսակցությունները ստանալով իրենց մանդատները կարծես թե մի կողմ են քաշվել ՝ թողնելով քրդերին թուրքական բանակի հետ դեմ առ դեմ: Այսօր այս փաստի մասին են ակնարկել ինչպես PKK-ի ղեկավար կազմը Իրաքից, այնպես էլ YPG-ի ղեկավար կազմը Սիրիայից: Սելահեթին Դեմիրթաշը էն գլխից ուներ շատ փոփոխական բնավորություն, որի մասին ես նույնպես հաճախ ասել եմ: Նա քարոզարշավի շրջանակներում մի նահանգում գովաբանում էր Հայերին և ասում ,որ Հայերը ևս հավասար իրավունքներով տերն են այս երկրի, իսկ մեկ այլ նահանգում համարում ,որ Հայերը խանգարող տարրեր են:
Այս ֆոնի վրա Վանում HDP-ից հեռացած նախկին համախոհները, ովքեր կողմ են քրդական հարցի ռազմական լուծմանը , սկսել են լուրջ խդիրներ ստեղծել թուրքական իշխանության համար: Այժմ Իրաքի Քուրդիստանում քննարկումներ են ընթանում Քուրդիստանի, PKK-ի և Ռոժավայի ղեկավարության միջև, որպիսզի հանդես գան մեկ միասնական ռազմական ուժով և ճակատով՝ հասնելու շոշափելի արդյունքների: Քրդերով բնակեցված մի քանի բնակավայրեր Թուրքիայում մեկ ամսից ավել է ինչ փաստացի ինքնավար են: Այստեղ դադարեցված է պետական ֆինանսավորումը, դպրոցներում հանված են թուրքերենով առարկանները, փոխարենը ներդրված է Հյուսիսային Իրաքում ձևավորված Քուրդիստանի դպրոցական ծրագրերը: Թուրքական պետությունը իր անճարակությունը թաքցնելու նպատակով, այս տարածքներում սահմանել է ռազամական հատուկ գոտի ռեժիմը՝ պարբերաբար գնդակոծելով, հրթիռակոծելով բնակավայրերը, սակայն չկարողանալով այդպես էլ վերահսկողություն սահմանել այդ տարածքներում: Կարծում եմ Թուրքիան վաղուց արդեն մասնատված է և այժմ ԱՄՆ-ի օգնությամբ ընդամենը ստանում է արհեստական շնչառություն:
Կիլիկիա Հայաստան