Մեր մեջ կան հայ կուսակցությունը ապրուստի աղբյուր կամ փառքի տիրանալու միջոց դարձրած մարդիկ, որոնք գույն և համոզում փոխելու պատրաստակամ մտավորականներ վարձելով, իրենց հիմնած մամուլի էջերից կուզեն, որ այդ վարձկանները ամեն օր իրենց սուլիչը նվագեն և ուրիշ ոչինչ: Եվ այսպես, վարձկան պաշտոնյան, հայ խմբագիրը, իր ամսականի սիրույն, միմիայն իր տիրոջ ապրանքն է գովում և ամեն ջանք թափում է, որ բոլոր հաճախորդները (ընթերցողները) միմիայն իր տիրոջ արտադրածը գնեն:
Շատ էլ բնական է, որ իմացական իրական արժեք ներկայացնողները այս կարգի առևտուրներին մասնակցելու աստիճանի չեն ցանկանում իջնել: Հայ պարկեշտ միտքը, հայրենասեր զարգացածը ոչ մի պարագայում սևին ճերմակ և ճերմակն սև չի կարող ասել: Ահա թե որքան լայն է հայ մտքերի միջև բացված անիծյալ խրամատը:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
1961 թվական
Հովիկ Չարխչյան