Կարծում եմ ճիշտ էր Սամուել Հանթինգթոնը. մենք թևակոխում ենք մի դարաշրջան, որտեղ բախումները արդեն լինելու են ոչ այնքան ազգերի, որքան քաղաքակրթությունների միջև: Ամեն ինչ գնում է նրան, որ մեր ժամանակների պատմությունը իրենից ներկայացնելու է արևմտյան, ուղղափառ, չինական և իսլամական քաղաքակրթությունների միջև դիմակայության ժամանակաշրջան, որտեղ ականատես ենք լինելու անողոք և անհաշտ պայքարի: Ու շատ կարևոր է, որպեսզի այդ պայքարի ընթացքում և արդյունքում, Հայությունը միայն շահած դուրս գա և վերստեղծի կորսված Հայկական քաղաքակրթությունը: