«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակում համերգ էր կազմակերպել: Հայտնի էր, որ երգելու է նաև Ռուբեն Հախվերդյանը: Հեղինակ-կատարողը եկավ, ներողություն խնդրեց, ասաց, որ չի նվագի ու չի երգի' ձեռքն է վնասել: Ազատության հրապարակում հանդիսատեսը շատ չէր, բայց հիասթափությունը բավականին մեծ էր: Տեսնես քանիսն էր գնացել հանուն «Նոր Հայաստանի» ու քանիսը' Հախվերդյանի անկրկնելի երգերը լսելու:
Հետո Հախվերդյանի խոսքից մի բան հասկացվեց, նա մի տեսակ անհավես էր:
Բաղրամյանի ցույցերի ընթացքում էլ նախատեսված էր Հախվերդյանի համերգը, այդ մասին Խզմալյանն էր հայտարարել, բայց երեկոյան պարզվեց, որ երգահանի համերգը չի կայանա:
Հախվերդյանը անկախնատեսելի է' առավոտյան կարող է ասել, որ պատրաստվում է համերգ ունենալ բազմաթիվ դժգոհ քաղաքացիների համար, իսկ երեկոյան լավագույն դեպքում գնալ ու ավելի մեծացնել այդ մարդկանց դժգոհությունը:
Նարեկ Սարգսյան