ՏԱՐԵՄՈՒՏԻՆ
Նայում եմ շուրջս: Կարծես թե ամեն ինչ կա: Ամեն բան իր տեղում է: Գեղեցիկ, առատ, ծանրաբեռ: Իսկ որտե՞ղ է կյանքի ուրախությունը: Ե՞րբ կմատուցվի տոնական սեղանին:
Վեր կենանք, գնանք, մի պտույտ էլ տանք արևի շուրջ: Գուցե այս անգամ բախտը ժպտա, գտնենք մեր բաժին լույսն ու ջերմությունը:
Շնորհավոր Նոր Տարի:
Հովիկ Չարխչյան