Ինչպես գիտենք, այս օրերին տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների կիզակետում են ռուս-թուրքական հարաբերությունները: Թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը չէր կարող չանդրադառնալ երկու երկների ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հարաբերությունների վրա:
Թուրքական գյուղմթերքի ներմուծումը ՌԴ սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները:
Նախատոնական առևտրի հետ կապված ևս ավելանում է արտադրանքի պահանջարկը և անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր արտադրության և արտահանման ծավալներն ավելացնելու համար:
Այս նպատակով, գործադիր մարմինը բանակցություններ է սկսել ամենամեծ արտահանումը ապահովող ընկերության հետ:
Բանակցությունների հաջողության դեպքում, արտահանման առաջնայնությունը ամենայն հավանականությամբ կտրվի պտուղ-բանջարեղենին և մսամթերքին:
Մի քանի օրից սպասվում է նաև հանդիպում արտահանողների հետ:
Կարեն Մկոյան