Երկրի ընդհանուր զարգացման համար շատ կարևոր է, որ զարգացումը լինի համասեռ, այլ ոչ զարգանան միայն խոշոր քաղաքները: Այս խնդիրը մշտապես ուշադրության առարկա է դառնում նաև գործադիրում: Դրա վառ ապացույցներն են վարչապետի հաճախակի կատարած այցերը դեպի ՀՀ մարզեր:
Իհարկե լավ է, որ մարզերին և դրանց համայնքների ուշադրության կենտրոնում են պահում, լսում են նրանց խնդիրներ, սակայն շատ ավելի կարևոր է այդ խնդիրներին համապատասխան լուծումներ տալը: Նման մի խնդիր բարձրացվել էր նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ: Հանդիպման ընթացքում առաջ քաշվեց Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման խնդիրը:

 


Տեղում վարչապետ խոստացվ խնդրին հնարավորինս արագ լուծում տալ : Այսօր' նոյեմբերի 26-ին, տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում, որոշվեց երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 28 միլիոն դրամ գումար, որն ամբողջությամբ կուղղվի դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելուն:

 


Տնտեսական անկյուն