Այսօր առավոտվանից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանականերում հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ:

 

Հիշեցնենք, այսօր նախգահ Սարգսյանի հետ հանդիպում էին ունեցել ՄԱԿ (Միացյալ աշխատանքային կուսակցություն) անդամներ Գուրգեն արսենյանը, Ռիփսիմե Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը: Վերջիններիս հետ քննարկվել են բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված մի շարք հարցեր:

 

 

 

Ինչպես առավոտյան տեղեկացրել էր նախագահի պաշտոնական կայքը' օրվա ընթացքում լինելու են հանդիպումներ նաև այլ քաղաքական ուժերի ղեկավարների և այդ կառույցների տարբեր ներկայացուցիչների հետ:


Ահա, նույն ձևաչափում Սերժ Սարգյանի հետ հանդիպում է ունեցել ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Քննարված թեմաները թերևս նույն հարթակում են' Սահմանադրական բարեփոխների գործընթացի շրջանակներում:

 

Հիշեցնենք, որ մինչ ՄԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ հանդիպումը, բարեփոխումների հարցի շրջանակներում նախագահ Սարգսյանը քննարկումներ է ունեցել նաև ՀՅԴ ներկայացուցիչների հետ:

 

Ակնհյատ է, որ այս հանդիպումներն ու քննարկումները վարակիչ են լինելու նաև այլ ուժերի և քաղաքական կառույցների համար, քանի որ բարեփոխումների թեման, այսօր քաղաքական դաշտի կարևորագույն հարցերից մեկն է:

 

 

 

Արման Ղարիբյան