Ինչպես տեղեկացանք երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարություն էր տարածել, որտեղ խոսում էր Սահամանդրական բարեփոխումների թեմայի շուրջ քննարկումներից: Մասնավորապես Սաղաթելյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը մարտի 12-ից սկսվում է քաղաքական ուժերի հետ քննարկումների նոր շարք:


Այսօր արդեն նախագահականի կայքում պաշոտանպես հրապարակվեց, որ նախագահը, սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում, հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության անդամներ' Գուրգեն արսենյանը, Ռիփսիմե Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը:


Քննարկվել են բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր, ինչպես նաև դրան առչնվող որոշակի խնդիրներ:


Ակնհայտ է, որ լայն կոնսոլիդացիայի գործընթացը մեկնարկված է: Մինչ ՄԱԿ-ի հետ հանդիպումը, նախագահի հետ քննարկումներ են ունեցել Հայ Հեղափոխական Դաշնկացության ներկայացուցիչները:
Կարծում եմ քննարկումների գործընթացը լինելու է շարունակական և ընդգրկելու է քաղաքական ուժերի լայն շրջանակներ:


Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են:

 

 


Խաչատրյան Ժոռա