Անկարան փորձ է անում գործի մեջ քաշել սահմանային իր անհամաձայնության հացը: Ներկայիս թուրք-սիրիական սահմանը հաստատվել է 1921թ, հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայում Թուրքիայի և Սիրիայի բանակցություններից հետո: Անկարան անուղղակիորեն և զգուշորեն այժմ քննադատում է այդ սահմանի անարդար լինելու հարցը , քանի որ սահմանից այն կողմ մնացած թուրքմեններն այսօր կրում են խտրական վերաբերմունք սիրիական ուժերի կողմից, մինչդեռ թուրքական կողմում մնացած թուրքմենական երեք գյուղերը այսօր դարձել են քաղաքներ և թուրքմենները ապրում են որպես Թուրքիայի լիիրավ անդամ և քաղաքացի:

 


Ինչպես որ ակընկալվում էր, Անկարան գործածության մեջ է դրել Ազգայնական շարժում կուսակցությանը (MHP) :Այս կուսակցության առանցքային դեմքերից մեկը, պատգամավոր Մեհմեթ Շանդիրը, ով նույնպես թուրքմեն է , կոչ է արել կազմել զորախմբեր և օգնության հասնել իրենց թուրքմեն եղբայրներին, ինչպես նաև ազատագրել այդ տարածքները արաբների տիրապետությունից:

 

Կիլիկիա Հայաստան