ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրան, որը մերօրյա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կրկնակի հետաքրքրություն է ձեռք բերում և կրկնակի ուշադրության կենտրոնում գտնվում:
Պուտինը նախ կմասնակցի «Գազ արտահանող երկրների ֆորումի» երրորդ գագաթաժողովին, որն այսպես ասած «OPEC»-ի գազային տարբերակն է: Այս միջոցառումը հենց հետաքրքրական է դառնում այնքանով, որ այդ ֆորումը ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Եւ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի ջանքերով ստեղծված այս ֆորումի մեջ կան Քաթարի նման արևմտամետ պետություններ, ապա կարելի է որոշ առումներով համարել, որ Ռուսաստանը իր նպատակներից մեկին հասել է՝ ստեղծելով այս ձևաչափը:
Բացի այդ Թեհրանում Պուտինը կհանդիպի Իրանի ղեկավարության, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, որոնց հետ կքննարկվի Իսլամական պետության դեմ պայքարի հետ կապված հարցերը: Այս փաստը հատկապես կարևոր է դառնում այն համատեքստում, երբ տեսնում ենք թե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ինչպես են պայքարում Ռուսաստան – Իրան տանդեմը տապալելու համար:
Եւ մեկ շատ կարևոր հանգամանք ևս կա Պուտինի այցում, դա հենց ռուս-իրանական երկկողմ հարաբերություններն են: Հիմա շատ կարևոր պահ է, Իրանը դուրս է գալիս պատժամիջոցների ռեժիմից և շատ երկրներ կցանականային իրենց տեխնոլոգիաները վաճառել Իրանին: Իսկ Ռուսաստանն էլ այդ առումով բացառություն չէ:
Հայոց Տուն