Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անսպասելի հայտարարել է, որ պատրաստվում է երկօրյա այցով ժամանել է հարևան Իրան:

 


Դավութօղլուն կայցելի Թեհրան մարտի 4-ին , իսկ 5-ին կվերադառնա: Այցի ընթացքում քննարկվող թեմաները հայտնի չեն, ինչպես նաև հայտնի չէ թե ում հետ հանդիպումներ կունենա:
Նշեմ, որ Թեհրանը Ռուսաստանի հետ միասին, աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Թուրքիան հանդիսանում է նրա Ասադին ամենաակտիվ քննադատներից մեկը: Թուրքիան նաև սերտ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, ով դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

 

Կիլիկիա Հայաստան