Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությամբ և հանքագործական արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակներից, Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին 73,2 տոկոսով ավելացել են հավաքովի երկաթբետոնյա կառուցվածքների արտադրության ծավալները:

 

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ ցեմենտի արտադրությունն ավելացել է 11,1 տոկոսով, բնական քարից երեսպատման սալերինը' 9,8 տոկոսով, ալյումինե և մետաղապլաստե դռներ և պատուհաններինը' 8 տոկոսով:

 

Բնական քարից երեսպատման սալերից առավել մեծ աճ է արձանագրվել տուֆից' 39,8 տոկոս, ֆելզիտից' 38,8 տոկոս եւ բազալտից' 18,2 տոկոս, սալերի արտադրությունը:
Նվազել են գաջիծակոտկեն լցանյութերի, կրի, ապրանքային բետոնի, գաջի, կրի, ուղիղ կտրվածքի տուֆի, ոչ հանքային շինանյութերին, ապակյա տարաների, ուղիղ կտրվածքով տուֆի արտադրությունների ծավալները:

 

 

Անահիտ Գրիգորյան