Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությամբ և հանքագործական արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակներից, այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում 2,3 անգամ ավելացել են հավաքովի երկաթբետոնյա կառուցվածքների արտադրության ծավալները: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գաջի արտադրությունն ավելացել է 1,7 տոկոսով, ցեմենտինը' 25,9 տոկոսով, ծակոտկեն լցանյութերինը' 19,7 տոկոսով, բնական քարից երեսպատման սալերինը' 19,5 տոկոսով, կրինը' 13,9 տոկոսով, ալյումինե և մետաղապլաստե դռներ և պատուհաններինը՝ 0,5 տոկոսով:

 


Ապրանքային բետոնի արտադրության ծավալները նվազել են 27,7 տոկոսով, ուղիղ կտրվածքի տուֆինը' 41,7 տոկոսով, ոչ հանքային շինանյութերինը' 14,7 տոկոսով, ապակյա տարաներինը' 25 տոկոսով:

 

Անահիտ Գրիգորյան