Արման Ավագյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

 

«Քիչ առաջ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հաստատվեց հայազգի Լոլա ՈՒԶՈՒՆՅԱՆԻ մահվան մասին լուրը՝ ԲԱՏԱԿԼԱՆ համերգասրահի հարձակման ժամանակ։ Այդ մասին րոպեներ առաջ հայտարարել է 17-ամյա աղջնակի հայրը՝ Էրիկ Ուզունյանը.

 

«Քիչ առաջ մեր տնից դուրս եկան ոստիկանության աշխատակիցները և հաստատեցին, որ Լոլան մահացածների թվում է, նրա դիակը իդենտիֆիկացվել է». Լոլա ՈՒԶՈՒՆՅԱՆԸ փարիզյան ահաբեկչության միակ հայազգի, ինչպես նաև առաջին անչափահաս զոհն էր։ Ցավակցություններ նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին...»