Գոյություն ունեն տարբեր տիպի կառավարման ձև ունեցող երկրներ և յուրաքանչուր կառավարման համակարգ ունի իր թերությունները և առավելությունները: Ցանկացած երկիր ընտրում է այն կառավարման ձևը, որը առավել նպատակահարմար է իր կայունության, անվտանգության և զարգացման ապահովման տեսանկյունից:
Կառավարման պառլամենտական հանրապետությունն այլ տիպի պետությունների համեմատությամբ մի շարք առավելություններ ունի: Փորձը ցույց է տալիս, որ պառլամենտական պետությունները առավել ժողովրդավար ու կայուն են, քանի որ դրանցում առավել քիչ հավանական են հեղաշրջումներն ու դիկտատուրաների հաստատումը:
Պետական իշխանության հիմնական մասը գլխավորապես կենտրոնացած է մեկ մարմնի՝ խորհրդարանի ձեռքում, որտեղ որոշումներն ընդունվումեն կոլեգիալ ձևով: Եվ գոյություն չունի որևէ պաշտոնատար անձ, որն ունակ լինի վետո դնել խորհրդարանի որոշման վրա:

 


Կառավարման պառլամենտական համակարգի շրջանակներում հստակորեն նախանշված են պետության քաղաքականության իրականացման պատասխանատուները: Բոլոր ձեռքբերումների, հաջողությունների, ինչպես նաև անհաջողությունների պատասխանատվությունը առաջին հերթին կրում է կառավարությունը և իշխող կուսակցությունը:

 

Նարեկ Պողոսյան