2014-ի վերջից մինչ հիմա, ռուսական ռուբլու արժեզրկման, Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաների և ռուսաստանում գնողունակության անկման հետ կապված նվազել է ՀՀ-ից աչտահնումը դեպի ՌԴ: Իհարկե բնական է, որ սա լուրջ խնդիր է տեղական արտադրողների համար, ովքեր մեծամասամբ իրենց արտադրանքը սպառում են հենց ՌԴ-ում:
Սա սակայն չի նշանակում, որ պետք է դադարեցնել արտադրությունը, ուղղակի պետք է գտնել սպառման նոր շուկաներ, ինչը և անում են մեր արտադրողները' ՀՀ կառավարության օժանդակությամբ: Սրա վառ օրինակ է վերջին տարիներին արագ տեմպերով զարգացող հայ-չինական հարաբերությունները: 2009թ.-ից ի վեր, Չինաստանը համարվում է Հայաստանի՝ թվով երկրորդ խոշոր առևտրային գործընկերը:
Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների, Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 358 մլն դոլար: Ինչ վերաբերում է Հայաստանից Չինաստան արտահանման ցուցանիշներին, ապա նշենք, որ այս ժամանակահատվածում արտահանումը ավելացել է ՝ 11.9%-ով՝ հասնելով $132 մլն:
Դեռ երկու տարի առաջ, չինական կողմը հանդես էր եկել «Մեկ գոտի և մեկ ուղի» հայեցակարգով, որը իրենից ներկայացնում է առևտրային և ենթակառուցվածքային մի ցանց, որտեղ առկա են երկու խոշոր նախագիծ: Մասնավորապես, խոսքը գնում է «Մետաքսյա Ճանապարհի Տնտեսական Գոտի» և «21-րդ դարի Ծովային Մետաքսյա Ճանապարհ» ծրագրերի մասին:
Այս գորընթացներին ակտիվ մասնակցում են նաև չինական ձեռնարկությունները:
Կարեն Մկոյան