Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում են հայ-չինական հարաբերությունները: 2009թ.-ից ի վեր, Չինաստանը համարվում է Հայաստանի՝ թվով երկրորդ խոշոր առևտրային գործընկերը: Տարեցտարի աճում է երկու երկների միջև առկա առևտրաշրջանառությունը: Հեռանկարներ կան նաև տուրիզմի ոլորտում:
Դեռ երկու տարի առաջ, չինական կողմը հանդես էր եկել «Մեկ գոտի և մեկ ուղի» հայեցակարգով, որը իրենից ներկայացնում է առևտրային և ենթակառուցվածքային մի ցանց, որտեղ առկա են երկու խոշոր նախագիծ: Մասնավորապես, խոսքը գնում է «Մետաքսյա Ճանապարհի Տնտեսական Գոտի» և «21-րդ դարի Ծովային Մետաքսյա Ճանապարհ» ծրագրերի մասին:
Վերը նշված ծրագրերը այս տարվա առաջին երեք եռամսյակում զգալի առաջընթաց են գրանցել և համարվում են հեռանկարային ներդրողների համար: Այս առումով մեծ է հետաքրքրությունը նաև Հայաստանի կողմից; Մՙասնավորապես խոսքը գնում է «Մետաքսյա ճանապարհի տնտեսական գոտու» մասին:
Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 358 մլն դոլար: Ինչ վերաբերում է Հայաստանից Չինաստան արտահանման ցուցանիշներին, ապա այստեղ առկա է դրական միտում: Նույն ժամանակահատվածում արտահանումը ավելացել է ՝ 11.9%-ով՝ հասնելով $132 մլն;
Գորընթացներին ակտիվ մասնակցում են նաև չինական ձեռնարկությունները: Մՙասնավորապես, թիրախում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:
Տնտեսական անկյուն