Մոտենում է ավարտին 2015թ.-ը: Այս տարին լի էր տնտեսական մարտահրավերներով, որոնք զգալի ազդեցություն ունեցան բազմաթիվ երկների տնտեսությունների վրա: Ֆինանսական լուրջ կազմակերպությունների կանխատեսումներով, այս տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցող ֆինանսական տատանումները չէին զիջում յոթ տարվա վաղեմություն ունեցող տատանումներին, որոնք այն ժամանակ հանգեցրեցին գլոբալ տնտեսական ճգնաժամի:

 


Տատանումների և քաղաքական անհամաձայնության համատեքստում առաջացած տնտեսական բլոկադայի հետևանքով զգալիորեն թուլացան ռուբլու դիրքերը. այլ կերպ ասած, տեղի ունեցավ ռուսական ռուբլու արժեզրկում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան հոսող տրանսֆերտների ավելի քան 50%-ը գալիս է ՌԴ-ից, ապա կարելի է ասել, որ դրամական հոսքերի մեկ երրորդով նվազումը բացասականորեն ազդեց ՀՀ տնտեսության վրա:

 


Չնայած ստեղծված իրավիճակին. տնտեսությունը կարողացավ հաղթահարել դրա հետևանքով ձևավորված կորուստները։ Այս տարվա առաջին ինը ամիսներին այլ երկրներից ստացվող ֆինանսական ուղղակի հոսքերը պակասել են գրեթե 426 մլն դոլարով; Հիշեցնեմ, որ վերը նշված հոսքերից հաճախ կատարվում են ներդրումներ տնտեսության տարբեր ոլորտներում:
Ստեղծված իրավիճակում պետությունը իր «գործիքներով» փորձում է շտկել իրավիճակը: Մինչ այժմ տնտեսական տարբեր մարտավարությունների կիրառմամբ հնարավոր է եղել մեղմացնել իրավիճակը:

 

 

Մարինա Ներսեսյան