Տարեսկզբին շարունակվել են կրճատվել տրանսֆերտների և ապրանքների արտահանման շրջանակներում ստացվող ֆինանասական միջոցները:


Ֆիզիկական անձանց միջոցով ոչ առևտրային ֆինանսական հոսքերի նվազումը կապված է ռուսական շուկայի հետ: Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների և ռուբլու արժեզրկման հետևանքով նվազել են այնտեղ արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները, որի պատճառով էլ պակասել են նրանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական միջոցները:


Հետևելով շուկայում տեղի ունեցող իրադարձություններին կարելի է ենթադրել, որ այս դրությունը երկար չի տևի, քանի որ արդեն նկատելի է ռուսական ռուբլու, թեկուզ փոփոխական, բայց արժևորում

 

 

Անի Սանոսյան