ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՇԻՐԻՄԸ

1938 թվականի օգոստոսի վերջին շաբաթն էր: Խոջավանքի փառաշուք շիրմնաքաղաքը նման էր խորշակածեծ արտի... Րաֆֆու շիրիմից քիչ հեռու մի թարմ հողակույտ կար, շուրջը փռված ծաղկեպսակների մնացորդներ: «Ո՞վ պիտի լինի այս հսկան, որ համարձակվել է Րաֆֆիի հետ հավերժական հարևան դառնալ»,- մտածեցի ես ու սկսեցի պրպտել, բայց նրա ով լինելու մասին ոչ մի հետք չգտա:
Այդ միջոցին ինձ է մոտենում մի տարիքոտ կին, սև զգեստների մեջ պարուրված: Կարծեցի, թե այս թարմ հողաթմբի սգակիր ազգականն է կամ հարազատը: Կինը մոտեցավ և բարևեց վրացերեն լեզվով: Ես արձագանքեցի: Ինչ-որ բացատրություններ տվեց, թե՞ հարցեր՝ չհասկացա, որովհետև վրացերեն չգիտեի: Նա կրկնեց իր ասածները և հարցական նայեց ինձ վրա:

 


- Ներեցեք, տիկին, ցավոք սրտի վրացերեն չգիտեմ, ես հայ եմ,- հայտնեցի ռուսերեն լեզվով:
- Շատ ուրախ եմ, որ հայ եք,- բացականչեց տիկինը՝ այս անգամ հայերեն և քաջալերված ավելի մոտ եկավ:
- Դե հիմա ասացեք, թե ինչ էիք ուզում,- դիմեցի նրան:
- Ես Թումանյանի այրին եմ,- թոթովեց տիկինը՝ թաշկինակը մոտեցնելով աչքերին:- Ողորմած հոգու գերեզմանը տակնուվրա են արել, շիրիմի քարն էլ էն է՝ դռան մոտ ընկած...

Հ. ԳԵՐՈՒՆՅԱՆ
«Հայրենիք» ամսագիր

 

Հովիկ Չարխչյան