Այս տարին բերքառատ էր գյուղատնտեսական ոլորտում: Հոկտեմբերի վերջի դրությամբ մեր երկրից արտահանվել է 64800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38 550 տոննայի դիմաց:
Խաղողի արտահանման ցուցանիշը հասել է 8500 տոննայի: Զգալիորեն աճել է խնձորի արտահանումը: Նախորդ տարվա 14 տոննայի դիմաց այս տարի երկրից դուրս է եկել
690 տոննա խնձոր:
Ինչ վերաբերում է տանձին, ապա այս տարվա արտահանման ցուցանիշը նախորդ տարվա արձանագրած ցուցանիշին գերազանցում է ավելի քան երկու անգամ: Արտահանման ծավալներով աննախադեպ էր արքայանարինջի իրացումը: Նախորդ տարվա երեք տոննայի դիմաց, այս տարի արտահանվել է մոտ 1016 տոննա արաքայանարինջ:
Ինչպես տեսնում ենք, առատ բերքը նպաստել է ոչ միայն ներքին շուկայի առատության, այլ նաև արտահանման ցուցանիշների զգալի բարելավմանը: Հաշվի առնելով արտաքին տնտեսական մի շարք գործոններ, այս տարվա արտահանման բարձր ցուցանիշները զգալիորեն ազդեցին տնտեսության աճման դրական միտման վրա:
Անի Սանոսյան