Շատ է խոսվում գյուղատնտեսական առումով հաջող տարվա մասին: Կարծում եմ' ճիշտ կլինի այս ամենը գնահատել թվային ցուցանիշներով:
Փաստորեն այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 364 տոննայի դիմաց:
Մասնավորապես' արտահանվել է 5699 տոննա խաղող' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4481 տոննայի դիմաց։

 

Խաղողը հիմնականում արտահանվել է ՌԴ, Վրաստան, Ղազախստան, Բելառուս։
Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։

 


Տնտեսական անկյուն