Միասնականությունը, որի մասին այդքան երազում է հայրենի ընդդիմությունը՝ իշխանությունների դեմ միասնական ճակատով հանդես գալու կոնտեքստում, և որի մասին պարբերաբար խոսում են իշխանության ներկայացուցիչները՝ հանուն պետության համախմբվելու կոնտեքստում, հենց այդ միասնականությունը հայկական իրականության մեջ այլ տեղ պետք է փնտրել, ոչ թե քաղաքական դաշտում:

 


Մենք միասնական ենք բարեկեցիկ կյանքով ապրելու ցանկության մեջ, քանի որ բոլորս էլ դա ենք ուզում, և դրանում մենք բոլորս միասնական ենք իշխանությունների հետ, որի ներկայացուցիչներն էլ են դա ուզում: Մենք միասնական ենք անվտանգ ապրելու մեջ, և այդ հարցում միասնական են լայն հանրությունը, ընդդիմությունն ու իշխանությունները: Մենք բոլորս նաև միասնական ենք երկրի առջև կանգնած խնդիրների ընկալման և դրանք լուծելու անհրաժեշտության գիտակցման մեջ:

 


Բայց, չօրտ պօբերի, մենք միասնական չենք մեզանից յուրաքանչյուրի և տարբեր խմբերի (կուսակցությունների, կլանների, ընկերային, գործնական և մասնագիտական շրջանակների) առջև կանգնած խնդիրների առումով, դեռ ավելին՝ այդ խնդիրներն իրար հաճախ հակասում են:
Մենք չենք կարող լինել միասնական, քանի դեռ չենք համախմբվում՝ միևնույն խնդիրները լուծելու համար: Իսկ մարդիկ Հայաստանում, ընդդիմադիր, իշխանության մեջ կամ երկուսից էլ դուրս, իրենց տեղերում լուծում են իրենց անձնական կամ խմբակային խնդիրները:

 

 

Մովսես Դեմիրճյան