Ի գիտություն ընթերցանություն ապահովելու մոլուցքով տառապող լրատվականներին:
Թուրքիայում PKK-ի և Թուրքիայի ռազմական բախումները կրում են զուտ քրդական բնույթ, այնտեղ հայկական հետք պետք չէ փնտրել: Հարկավոր չէ մեզ ավելորդ ու անտեղի գլխացավանք...Առանց այդ էլ Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում, որ Հայաստանին ներքաշի այս պատմության մեջ և Հայաստանին արտաքին աշխարհին ներկայացնի տարածաշրջանում որպես խառնակիչ երկիր:

 

Եթե որևէ նյութ եք օտար մամուլից թարգմանաբար ներկայացնում, առավել ևս եթե այդ օտար մամուլը թուրքական է, ապա զգույշ եղեք ամեն տառին ու բառին, ամեն տողին ու ստորակետին: Ես քչից-շատից տեղյակ լինելով քուրդ-թուրքական նորօրյա զինված բախումներին՝ կարող եմ փաստել միայն, որ Հայը մասնակցություն ունի այդ կռվում այնքանով, որքանով որ տվյալ քրդացած Հայը իրեն համարում է Հայ Թուրքիայում:

 


Կիլիկիա Հայաստան