Սելջուկյան պետության հիմնադիր Տուղրիլ բեկի արշավանքից տաս տարի անց՝ թուրք-սելջուկները կրկին ներխուժեցին Հայաստան (1064 թ.): Արշավանքը գլխավորում էր Ալփասլան սուլթանը՝ Տուղրիլի եղբորորդին: Թշնամուն, ի թիվս այլ քաղաքների, հաջողվում է գրավել նաեւ Անին: Քոչվորներն անգթորեն ավերում են քաղաքը եւ սրի քաշում բնակչությանը:
Բնաջնջման վտանգը կախվում է նաեւ Վանանդի թագավորության (963-1065 թթ․) գլխին, ուր այդ ժամանակ գահակալում էր Գագիկ Աբասյանը:
Ալփասլանը դեսպան է ուղարկում արքայանիստ Կարս եւ Գագիկից պահանջելում ներկայանալ ու հպատակվել իրեն: Վանանդի արքան, լինելով խոհեմ ու իմաստուն այր, իրավիճակից դուրս գալու ուղիներ է որոնում: Նա հրամայում է դեսպանին զբաղեցնել, իսկ ինքն այդ ընթացքում հագնում է սգավորի հանդերձներ ու նստում սեւ բարձի վրա: Սուլթանի դեսպանը պալատ մտնելով ու նրան սգավոր տեսնելով՝ հարցնում է. «Ինչու՞ ես սեւ հագել, չէ՞ որ դու թագավոր մարդ ես»: Գագիկը պատասխանում է. «Երբ մեռավ իմ բարեկամը՝ Ալփասլան սուլթանի հորեղբայր Տուղրիլը, ահա այդ օրվանից եմ այս սեւ զգեստները հագել»: Թուրքն ապշում է, գնում ու սուլթանին պատմում աչքի տեսածն ու լսածը: Ալփասլանն ամբողջ բանակով գալիս է Կարս, Գագիկի հետ մեծ բարեկամություն հաստատում եւ նրան արքայական հանդերձներ հագցնում․․․
Աղբյուրը՝ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երեւան 1973, էջ 98-99
Լուսանկարում'
Մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին (X դար)
Հայե՛ր, գիտե՞ք, որ