1064 թ. թուրք-սելջուկները կրկին ներխուժում են Հայաստան: Արշավանքը գլխավորում է Ալփասլան սուլթանը՝ սելջուկյան պետության հիմնադիր Տուղրիլի եղբորորդին: Թշնամուն, ի թիվս այլ քաղաքների, հաջողվում է գրավել նաեւ Անին: Քոչվորներն անգթորեն ավերում են քաղաքը եւ սրի քաշում բնակչությանը: Բնաջնջման վտանգը կախվում է նաեւ Վանանդի գլխին, ուր այդ ժամանակ գահակալում էր Գագիկ Աբասյանը: Ալփասլանը դեսպան է ուղարկում արքայանիստ Կարս եւ Գագիկից պահանջելում ներկայանալ ու հպատակվել իրեն: Վանանդի արքան, լինելով խոհեմ եւ իմաստուն այր, իրավիճակից դուրս գալու ուղիներ է որոնում: Նա հրամայում է դեսպանին զբաղեցնել, այդ ընթացքում հագնում է սգավորի հանդերձներ ու նստում սեւ բարձի վրա: Սուլթանի դեսպանը պալատ մտնելով ու նրան սգավոր տեսնելով հարցնում է. «Ինչու՞ ես սեւ հագել, չէ՞ որ դու թագավոր մարդ ես»: Գագիկը պատասխանում է. «Երբ մեռավ իմ բարեկամը՝ ձեր Ալփասլան սուլթանի հորեղբայրը, ահա այդ օրվանից եմ այս սեւ զգեստները հագել»: Թուրքն ապշում է, գնում ու սուլթանին պատմում աչքի տեսածն ու լսածը: Ալփասլանն ամբողջ բանակով գալիս է Կարս, Գագիկի հետ մեծ բարեկամություն հաստատում եւ նրան արքայական հանդերձներ հագցնում:
Լուսանկարում'
Մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին (X դար)