Ք․ա․ 1-ին դարի ազգությամբ հույն հռոմեական պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին, խոսելով Ք․ա․ 5-րդ դարում պարսից արքա Արտաքսերքսես Բ-ի դեմ ապստամբած եւ վերջինիս կողմից Միջագետքում ջախջախված հունական տաս հազարանոց բանակի նահանջի մասին, գրում է․

 

 

«Արմենիայում հելլենները գտան նաեւ մեծ քանակությամբ մեղվափեթակներ, որոնցից ստացվում էր թանկագին խորիսխ։ Բայց դրանց ճաշակողները բռնվում էին ինչ-որ տարօրինակ ախտով․ քանզի այդ մեղրից ուտողները կորցնում էին իրենց բանականությունը, եւ ընկնելով գետին, նմանվում էին մեռյալների։ Ու քանի որ դրա քաղցր համի պատճառով շատերն էին դրանից կերել, ապա մեծ բազմություն էր գետին ընկել։ Ասես պատերազմում ջախջախվել էին․․․ Սակայն հաջորդ օրը, գրեթե նույն ժամին, բոլորն ուշքի էին գալիս եւ, աստիճանաբար վերագտնելով իրենց դատողությունը, ոտքի էին կանգնում։ Նրանց մարմնական վիճակն այնպիսին էր, ասես թունավորումից էին փրկվել»։

 

 

Ենթադրվում է, որ Դիոդորոսն օգտվել է Բյուրի հրամանատարներից մեկի՝ Սոփայնետոս Ստյումփալացու մեզ չհասած այն աշխատությունից, որտեղ վերջինս պատմում է Բյուրի ոդիսականը։ Հայտնի է, որ այդ իրադարձությանն է նվիրված նաեւ հույն պատմիչ եւ զորավար Քսենոփոնի «Անաբասիսը»։

 

 

Աղբյուրը՝ Դիոդորոս Սիկիլիացի, Պատմական գրադարան, Գլուխ XXX, 1-2

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ