Թուրքիայի արդարադատության նախարարը՝ Քենան Իփեքը, ծնունդով Ռիզեից է: Ռիզեն նաև Էրդողանի ծննդավայրն է : Քենան Իփեքը հանդիսանում է Էրդողանի ,այսպես ասած, ծանր հրետանին: Հենց այս քաղաքական գործիչի շնորհիվ է , որ Էրդողանը իր ձեռքում է կենտրոնացրել Թուրքիայի քրեական հեղինակություններին, որոնց միջոցով լուծում է քաղաքականապես անլուծելի հարցերը: Իփեքը հանդիսանում է գորշ գայլեր խմբավորման Սևծովյան տարածաշրջանի անդամ:

 

Այս իրավաբանի թեթև ձեռքով ժամանակին ազատության մեջ հայտնվեց բազում հանցագործություններ կատարած Սեդաթ Փեկերը, ով նույնպես Ռիզեյից է և այժմ հանդիսանում Էրդողանի աջ ձեռքը հանցավոր աշխարհում: Քենան Իփեքի անվան հետ է կապվում Սամսոն և Ռիզե քաղաքներում առկա թրաֆիքինգ շուկան, որը ապահովում է թրաֆիքինգի միջազգային ,,պահանջարկը,,: Ի դեպ իսլամիստների կողմից վաճառված եզդիները հենց այս շուկյաում են հայտնվել:

 

Քենան Իփեքի արդարադատության նախարար նշանակվելն ամենավիճահարույցն է եղել Էրդողանի և Դավութօղլու միջև: Այս նախարարը հայտնի նաև իր խիստ հակահայ գործունեությամբ, հենց այս գործիչի ղեկավարությամբ է ընդունվել որոշում Թուրքիայի հայեր անձնագրերի մեջ ազգությունը ցույց տվողի տողի դիմաց գրել քուրդ կամ թուրք, որը սակայն կարճ կյանք ունեցավ:

 


Կիլիկիա Հայաստան