Աբդուլհամիդ Գյուլը ծնվել է 1977 թ. մարտի 12-ին Գազիանթեփե նահանգի Նիզիփ քաղաքում:
2001-2003թթ.-ին եղել է «Բարօրություն և առաքինություն» կուսակցության Անկարայի երիտասարդական ճյուղի խորհրդի անդամ, 2003-2010թթ.-ին նույն կուսակցության փոխնախագահ, 2010թ.-ի նոյեմբերից մինչև 2012թ.-ի սեպտեմբերի 22-ը եղել է «Ժողովրդկան ձայն» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ, իսկ 2012թ.-ի սեպտեմբերի 30-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության 4-րդ համագումարի ժամանակ մի քանի կուսակցությունների հետ միավորվում է նաև «Ժողովրդական ձայն» կուսակցությունը և Աբդուլհամիդ Գյուլը դառնում է ԱԶԿ-ի անդամ, իսկ 2012թ.-ի դեկտեմբերի 7-ին ՝ կուսակցության փոխնախագահ (ԱԶԿ-ն ունի բազմաթիվ փոխնախագահներ) :


Աբդուլհամիդ Գյուլը իր ծնողների Ջեմիլ Գյուլի և Սալիհան Գյուլի ութ զավակներից 4-րդն է: Ամուսնացած է ունի երկու զավակ:


Թուրքիայի արդարադատության նախարարը ստացել է իրավաբանական կրթություն Թուրքիայում, նա այն եզակի պաշտոնյաներից է , ով կրթություն չի ստացել արտասհամնում:
Աբդուլհամիդ Գյուլը համարվում է Էրդողանի քաղաքական հենարանը, չնայած այն բանին, որ ԱԶԿ-ի հետ քիչ ճանապարհ է անցել, բայց հասցրել է ձեռք բերել Էրդողանի անվերապահ աջակցությունն ու վստահությունը:


Կուսակցական կուլիսներում խոսվում է, որ հենց նա է ԱԶԿ-ի նախագահի հնարավոր թեկնածուն հետագայում:


Չնայած այն բանին, որ աշխատում է չխոսել հայերի և քրդերի մասին, բայց նրա հայրը հարցազրույցներից մեկում նշել է, որ լավագույն հարևաններից մեկը հայ է, ում հետ կարող է ժամերով զրուցել տարբեր թեմաներից և թեյ խմել:

 

Կարեն Հովհաննիսյան