Թուրքիան այլևս Թուրքիա է Կենտրոնական Անատոլիայից ( İç Anadolu Bölgesi) դեպի արևմուտք ընկած հատվածում , այն էլ որոշակի վերապահումներով: Իսկ ահա հարավ-արևելյան և արևելյան մասում ինքնիշխանություն է, ռազմական ակտիվ գործողություններով: Օր չկա, որ այս շրջաններում չզոհվեն խաղաղ բնակիչներ, PKK-ի մարտիկներ, թուրքական բանակի զինվորներ: Շենքերի տանիքներին ծածանվում են քրդական դրոշները: Այստեղ շուտով իր ներկայությամբ ,,կպատվի.. ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը, որն էլ ավելի կսրի իրավիճակը բնակիչների և զինվորականների միջև: Թուրքիայի կազմալուծումը շարունակվում է դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Թուրքիան այլևս անվերադարձ կորցնում է այս շրջաններում իշխանությունը: Թուրքիայի ԿԲ-ն դադարեցրել է այս շրջաններում տարբեր տեսակի վարկավորումը, առևտրային բանկերը դադարեցնում են իրենց մասնաճյուղերի աշխատանքները միջին և փոքր բնակավայրերում: Չնայած այն ,բանին, որ թուրքական կառավարությունը զորահավաքի հրաման է ստորագրել այս շրջաններում, միևնույն է չի կարողանում պատշաճ կերպով այն իրականացնել, իսկ հարավ-արևելյան շրջաններում ընդհանրապես չի կարողանում կատարել զորհավաք:
Արտաքին ճնշումները Թուրքիայի վրա ևս ծանր ազդեցություն ունեցան: Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ, ստիպեց Թուրքիային գիտակցել պահի լրջությունը և վերադառնալ ելման դիրքեր: Սա է փաստում այսօրվա համեմատաբար մեղմ հայտարարությունները Ռուսաստանի հասցեին: Սակայն, ինչպես ասում են, Թուրքիայի մասնատման մեկնարկը տրված է և այլևս երկու տարբեր ժողովուրդներ չեն կարող ապրել նույն երկրում: Այս փաստը այսօր փաստել է նաև ԺԴԿ համանախագահ Դեմիրթաշը իր հանդիպումներից մեկի ժամանակ:
,, Այսքան տարի Թուրքիան ղեկավարել են ազգությամբ թուրք ղեկավարներ, իսկ այսօր հաղթել են քուրդ ղեկավարները ,իսկ թուրքերը փորձում են այդ հաղթանակը խլել և նորից տեր լինել քրդերին:Կամ կհաղթենք նոյեմբերի մեկին, կամ կունենանք մեր երազած հայրենիքը,,-ասել է Դեմիրթաշը:
Կիլիկիա Հայաստան