2015-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 3,3 տոկոս գնաճ: 2014-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 2 տոկոս գնանկում, իսկ 2015-ի հունվար-սեպտեմբերին 2014-ի հունվար-սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,7 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Տեղեկացնենք, որ Կենտրոնական բանկը 2015-ի համար ևս կանխատեսել է գնաճի 4% + - 1,5% միջակայք, ինչը նշանակում է, որ ներկա պահին գնաճը այդ միջակայքի ստորին սահմանից ցածր է:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան։
Կարինա Սանթրոսյան