2015-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գրանցվել է 5,8 տոկոս գնաճ: 2014-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,3 տոկոս: 2015-ի հունվար-մարտին 2014-ի հունվար-մարտի համեմատ էլ գնաճը կազմել է 5,1 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Տեղեկացնենք, որ Կենտրոնական բանկը 2015-ի համար ևս կանխատեսել է գնաճի 4% + - 1,5% միջակայք: Ներկա պահին գնաճը գերազանցել է այդ սահմանի վերջին շեմը:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան։

 

 

Մանե Զաքարյան