Թուրքիայում լրջորեն անհանգստացած են Լավրովի հայտարարություններից: Ռուսաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրաքի կառավարության միջոցով ռուսական զենք է հասցվում քրդերին և քրդերն էլ մասնակցում են Ռուսաստանի, Իրաքի, Իրանի ու Սիրիայի կողմից հիմնված հետախուզական մեխանիզմին: Լավրովը հույս է հայտնել, որ թուրքական կողմը զերծ կմնա ահաբեկչության դեմ պայքարում այլ ընդդիմադիր հատվածների դեմ գործողություններից: Թուրքիայում այն ընդունել են որպես Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD)-ի դեմ թուրքական հնարավոր գործողություններից ձեռնպահ մնալու հորդոր:

 


Փաստորեն, Լավրովի այս ելույթին էլ զուգահեռ Դավութօղլուն սպառնացել է, որ թուրքական կողմն անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարող է գործողություններ ձեռնարկել PYD-ի դեմ, եթե վերջինիս գրոհայինները փորձեն թափանցել թուրքական տարածք:

 

Լևոն Հովսեփյան