Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր: Նրա բաղադրության մեջ մտնում են ցինկ, երկաթ, կալիում, յոդ, նատրիում, կալցիում և Р, В, С, Е խմբերի վիտամիններ: Եգիպտացորենը նաև դիետիկ մթերք է' ցածր կալորիականությամբ:
Եգիպտացորենի օգտակար հատկությունները, որոնց մասին պետք է իմանալ.
1. Եգիպտացորենով կարող եք ազդել օրգանիզմի արյունաստեղծ գործընթացների վրա վրա' արյան մեջ ավելացնելով էրիթրոցիտների և երկաթի քանակությունը:
2. Եգիպտացորենը նոսրացնում է արյունը և կանխում խցանումների գոյացումը:
3. Հիպերտոնիկների համար շատ օգտակար են եգիպտացորենի մազիկները: Հարկավոր է դրանցից թուրմ պատրաստել և խմել:
4. Եգիպտացորենն ունի թեթև միզամուղ հատկություն, այդ պատճառով օգտակար է երիկամների համար:
5. Այն օգտակար է արգանդի խնդիր ունեցող կանանց համար, քանի որ ունի հանգստացնող հատկություն:
6. Եգիպտացորենի այլուրն օգտագործում են կոսմետիկ նպատակներով: Եգիպտացորենի ալյուրից և ձվի սպիտակուցից դիմակը մաքրում է դեմքի սև կետերը, ավելորդ ճարպը և փոշին:
7. Եգիպտացորենը դանդաղեցնում է ծերացման գործնթացը և նպաստում ավելի երկար մնալ երիտասարդ ու գեղեցիկ:
Այդքան օգտակար հատկությունների հետ, սակայն, եգիպտացորենը կարող է նաև վնասակար լինել: Օրինակ՝ աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին այն չի կարելի: Ինչպես նաև չի կարելի մարմնի անբավարար զանգված և ախորժակի խնդիրներ ունեցողներին:
Վրեժ Հովսեփյան